Ներքին 2 տարի առաջ - 16:48 30-09-2023

Գրառումը հեռացնելը չի կարող քրեական վարույթ չնախաձեռնելու առիթ լինել․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«‎Սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էի, որ Diana Martirosyan անվանումով ֆեյսբուքյան օգտատերը հանցագործության մասին տվյալներ է հրապարակել իր անձնական էջում։

Որպես Տաթևի պաշտպան պաշտոնապես տեղեկացրել էի, որ ոչ քննչականում և ոչ էլ դատարանում Tatevik Virabyan-ը այսպիսի տեղեկություն չի հայտնել։ Ուստի՝ անհրաժեշտ է քրեադատավարական ընթացակարգերով պարզել, թե որտեղից այդ օգտատիրոջը իր հրապարակած տեղեկությունը և արդյոք այն համապատասխանում է իրականությանը։

Վերոգրյալի նպատակով ՀՀ քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։

Այսօր տեղեկացա, որ սույն օգտատերն իր էջից հեռացրել կցված լուսանկարում առկա գրառումը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ գրառումը հեռացնելը չի կարող քրեական վարույթ չնախաձեռնելու առիթ լինել։ Վարույթը պետք է նախաձեռնվի և իրականությունը բացահայտնվի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ