copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:22 30-09-2023

Սամվել Շահրամանյանի հրամանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությանը. Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է ընդունել

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի Հանրապետության լուծարման հայտնի հրամանագրի վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Պահպանողական կուսակցությունը (ՊԿ) հիմքեր ունի վիճարկելու Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը դադարեցնելու, գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրի օրինականությունը, քանի որ՝

ա/ հրամանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի Արցախի նախագահն իրավունք չունի դադարեցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը,

բ/ հրամանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի ՀՀ անձնագիր կրողն իրավունք չունի դադարեցնել մեկ այլ պետության, տվյալ դեպքում՝ ԼՂՀ գոյությունը,

գ/ հրամանագրով պարզ չի, թե ԼՂՀ-ն գոյությունը դադարեցնելուց հետո միանում է Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, թե՞ այլ պետությանը,

դ/ հրամանագիրն ընդունվել է Արցախում վերսկսված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և ռուսական հատուկ ծառայությունների ճնշման տակ։

Այսու՝

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Սամվել Շահրամանյանի նշված հրամանագրի ապօրինությանը, հորդորում իրավական ներգործություն կիրառել, որպեսզի այն չդառնա նախադեպ և աղետալի հետևանք չունենա Հայաստանի Հանրապետության և աշխարհակարգի նկատմամբ։

ՊԿ-ն դիմում է ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ նշված հրամանագրով լուծարվել են ԼՂՀ դատարանները և փաստացի հնարավոր չէ նշված հրամանագրի օրինականությունը վիճարկել ԼՂՀ դատարաններում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
30.09.2023թ.
Երևան»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը