copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:52 28-09-2023

Որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական, ով Ադրբեջանի սեւ ցուցակում էր, ում Ադրբեջանը պահանջում է հանձնվել Բաքվին, առավոտյան հայտարարեց, որ առավել ծանր կորուստներից խուսափելու համար ինքը հենց հիմա շարժվում է դեպի Շուշի՝ ձերբակալվելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․

«Նախիրը, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեպքում, երջանկությունից վրնջաց։ Երգիկներ երկնող տարբեր «мусор»-ներ մարդկային ողբերգության վրա սկսեցին պրիկոլներ անել։

Մի օր երեւի կիմանանք, թե ինչպե՞ս սեւ ցուցակում եղած որոշ մարդիկ հանգիստ անցան սահմանը, ինչի համար բոլորս ենք ուրախ ու խոսքը միայն Նիկոլի պրոտեժե Սյամոյի մասին չէ, իսկ Ռուբեն Վարդանյանին առեւանգեցին, Դավիթն էլ, հասկանալով, որ այլ տարբերակ չկա, ոտքով գնաց հանձնվելու։

Բայց հիմա որեւէ կերպ, որեւէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ։
Եթե գործընկերներիցս ինչ-որ մեկը հավաստի տեղեկություն ունի, ասեք, խնդրում եմ»,- գրել է Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում