Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:35 27-09-2023

Գողությամբ, լրտեսությամբ կամ ոստիկանների հետ սերտ «համագործակցությամբ» մարդկանց կրթելն անհնար է

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ էինք հաղթում և ինչո՞ւ ենք պարտվում:

Հաղթանակների և պարտության պատճառը ֆիզիկական ուժի, «դուխ»-ի կամ զենքի, համապատասխանաբար` առկայության և բացակայության մեջ չէ:

Հիմնականում, հաղթանակը խելք ունենալու արդյունք է, իսկ պարտությունը` խելքի բացակայության նշան է: Մեծամասամբ, խելքը ձեռք է բերվում կրթությամբ: Կրթությունը ստանում են դպրոցներում, բարձրագույն կրթությունը` բուհերում:

Այս օրերին մամուլում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտոր Գալոյան Դիանայի նկատմամբ 2017թ «ԱՄՆ-ում հարուցված է եղել քրեական գործ թանկարժեք հագուստի խանութից գողություն կատարելու համար և առկա է դատավճիռ»։

Բազմիցս գրել եմ, որ մեկ այլ բուհի` ԵՊՀ-ի, այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն 2014թ հուլիսի 15-ին ժամը 18:05-ին անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) անցուդարձից: Այլ կերպ ասած, ՀՀ այնժամանակյա շարքային քաղաքացի Հ.Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

Չեն մոռացվի հանրաճանաչ товарищ Гюрджинян-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում ոստիկանության օգնությամբ կարգելու կադրերը:

Այս անձինք գլխավորում են մեր պետության կարևորագույն բուհերը:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սորբոնի համալսարանի նախագահ Ժան Շամբազը, Օքսֆորդի համալսարանի ռեկտոր Քրիս Պատտենը, Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Բեքոուն, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կամ Բաումանի անվան համալսարանի ռեկտոր Անատոլի Ալեքսանդրովը նման «գործերով» զբաղվեին:

Վերջիններս խելք ունեն և այն փոխանցում են իրենց սաներին, իսկ գողությամբ, լրտեսությամբ կամ ոստիկանների հետ սերտ «համագործակցությամբ» մարդկանց կրթելն անհնար է: Դա դեպի համապարփակ պարտություն տանող ճանապարհ է: Դա է պատճառը, որ պարտությունների փուլ ենք մտել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել