copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:12 23-09-2023

ՀՀ ոստիկանությունն ավելի քան 20 ցուցարարի է բերման ենթարկել

ՆԳՆ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել երկրի տարբեր հատվածներում ակցիա իրականացնող 21 անձի։

Երևան-Երասխ ավտոճանապարհից, որտեղ քաղաքացիները որոշ ժամանակով արգելափակվել էին երթևեկությունը, բերման է ենթարկվել 2, իսկ Երևանի Հանրապետության հրապարակից` 19 քաղաքացի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիաներ են անցկացնում Երևանում ու Գյումրիում։ Մի խումբ քաղաքացիներ էլ փակել էին Երևան-Երասխ մայրուղին

Ամենից շատ դիտված