copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:45 23-09-2023

Թբիլիսին պատրաստ է Երևանին և Բաքվին ներգրավել կառավարական «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում»

Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին եւ Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում», որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելույթում, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։

2021թ. վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությամբ»։

Վրաստանի վարչապետն առաջարկել է հարեւաններին ստեղծել կողմերի միջեւ ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային պլատֆորմներ։ 2022թ. հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։

«Իմ կառավարության խաղաղ հարեւանության նախաձեռնության հիման վրա մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր հարեւաններին եւ բարեկամներին Հայաստանից եւ Ադրբեջանից ներգրավել այս գործընթացում, որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Վրաստանը ձեւավորում է բազմաչափ տարածաշրջանային հաբ։

«Վրաստանը վերածվում է բազմապլան տարածաշրջանային հաբի։ Մեր ֆինանսական հատվածը ստացել է համաշխարհային ճանաչում, եւ մենք ներգրավում ենք միջազգային ներդրողների, ինչը լրացուցիչ կապիտալ է բերում մեր տնտեսություն։ Մենք նաեւ դիտարկում ենք ներդրումները մեր ենթակառուցվածքում՝ որպես կապերի ամրապնդման, լոգիստիկ եւ էներգետիկ սեկտորների հաջող զարգացման առաջնահերթություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը դիտարկում է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կարեւորագույն կապերի հաստատման ռազմավարական տրանսպորտային միջանցքների հարցը։

«Վրաստանի մասնակցությունը միջազգային տարբեր նախաձեռնություններում եւ ենթակառուցվածքային նախագծերում ամրապնդում է մեր կապն ու նպաստում առեւտրի զարգացմանը Սեւծովյան տարածաշրջանում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ