copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:30 23-09-2023

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը:

Այս համատեսքտում կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների և անձանց անխափան տեղաշարժի ապահովման միջոցով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում