copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 00:45 22-09-2023

Եվրամիության գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս․ ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ չնայած բարդ իրավիճակին՝ ռուս խաղաղապահները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը և ամեն ինչ անել՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Այս մասին Պոլյանսկին ասել է Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Պոլյանսկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ոչ միայն զոհեր կան քաղաքացիական բնակչության, այլև ռուս խաղաղապահների շրջանում։ Նա նշել էէ, որ Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 մարդ է տարհանվել, նրանց թվում` մոտ 1000 երեխաներ, մարդկանց կացարան է տրամադրվել, տաք սնունդ և այլն։

«ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման գործընթացին»,-ասաց Պոլյանսկին՝ հայտնելով, որ իրենք բոլորից առավել են շահագրգռված իրավիճակի հանգուցալուծմամբ և որ Ռուսաստանը կանի հնարավորը՝ Լեռնային Ղարաբաղում և նրա բնակիչների կյանքում կայունություն ապահովելու համար։

«Մենք հավատացած ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության և մարդու իրավունքների հարգման հստակ և միանշանակ երաշխիքներով` Լեռնային Ղարաբաղի բնակչության համար` հիմնվելով միջազգային սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Եվրամիության գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

ՌԴ ներկայացուցիչը հավելեց, որ դրանց արդյունքում ընդունված հռչակագրերում Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման թեման, դժբախտաբար, բաց է թողնվել։ Պոլյանսկու խոսքով՝ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանդրական կարգին ինտեգելու համար»։

«Այս գործընթացին ակտիվորեն կաջակեն ռուս խաղաղապահները։ Հայերի անվտանգությունն ու իրավունքները մեծ կարևորություն ունեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով, որոնց շուրջ համաձայնության են եկել երեք առաջնորդները»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան

Ձեզ գուցե հետաքրքրի