copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:50 20-09-2023

Կարմիր խաչն Արցախի գրասենյակի պահեստում եղած բժշկական պարագաներով է փորձում օգնել

«Կարմիր խաչն Արցախի հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Դրանք բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ Արցախ չեն հասցրել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հետաքրքվեցինք՝ տեղեկություն ունե՞ն, կա՞ կարիք ծանր վիրավորների տեղափոխել Հայաստան, մեր զրուցակիցը հայտնեց, որ փորձում են իրավիաճկից ելնելով հասկանալ՝ ինչ կարելի է անել, կապի մեջ են համապատասխան կառույցների հետ։

«Կապի մեջ ենք առողջապահության կառույցների հետ, արձագանքում ենք կարիքներին»,- շեշտեց նա։
Հայտնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը