copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:07 20-09-2023

Անհրաժեշտ է կանխել ԼՂ ժողովրդի էթնիկ զտումը. Միրզոյան-Աբդոլլահիան հանդիպման մանրամասները

Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն Աբդոլլահիանի հետ հանդիպման մասին ավելի վաղ գրել էր X սոցիալական ցանցում։
«Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք վերահաստատվել է քննարկումները տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պայմանավորվածությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,– ասված է ԱԳՆ–ի հաղորդագրությունում։

Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ Միրզոյանն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտել ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան