copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:00 19-09-2023

Ադրբեջանի ՊՆ-ն Արցախի բնակչությանը «մարդասիրական միջանցքներ» է առաջարկում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ Արցախի տարածքում շարունակվում են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունները»։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդել է, թե, իբր «ճշգրիտ զենքի կիրառմամբ գործողությունների շրջանակներում ոչնչացվում են բացառապես ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը»։ Բաքուն միևնույն ժամանակ Արցախի բնակչությանը կոչ է արել հեռու մնալ ռազմական օբյեկտներից և չաջակցել «Հայաստանի զինված ուժերի կազմավորումներին»։

«Համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներին՝ բջջային SMS ծառայության միջոցով։ Միաժամանակ բարձրախոսներով նախազգուշացվում է բնակչությանը և տեղեկատվական թերթիկներ են բաժանվում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն միևնույն ժամանակ հայտնել է, որ Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են «մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր՝ վտանգի գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով»։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է