copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:29 18-09-2023

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ Անդրանիկ Թևանյանը նշեց պայմանը

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»։ Այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։

Թևանյանը նաև նշեց, որ որևէ պաշտոնի չեն հավակնում․ «Եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, չենք պատրաստվում որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»։

Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցելու հավանականությանը, ապա Անդրանիկ Թևանյանը շեշտեց` այն ուժերը, որոնք համագործակցել են , համագործակցում են կամ ՔՊ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել, իրենց հետ քննարկելու բան չունեն։

Անդրանիկ Թևանյանը նաև նշեց, որ հիմա հասարակության խնդիրն է մոբիլիզացված ապահովել իշխանազրկումը և նոր իշխանության ձևավորումը․ «Կարծում եմ, որ ի վերջո մեր հասարակության հետ համատեղ հետևողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին, որը ՀՀ թիվ մեկ սպառնալիքներից է, հեռացնելու ուղղությամբ և կիրականացնենք այն ծրագրերը, որը առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին