Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:27 17-09-2023

Ցավոք սրտի, Գրանադայում փաստաթուղթ չի ստորագրվելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/16 ընտրատեղամասում։

Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ուշադիր հետևում է բոլոր հայտարարություններին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքում է և կարձագանքի։

Հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, Փաշինյանն ասաց․ «ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են։ ՀՀ-ն չի կարող փոխել արտաքին քաղաքական վեկտորն այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի»։

Հրաժարվելով մեկնաբանել Լավրովի հայտարարությունը՝ ասաց․ «Նախընտրում եմ մեկնաբանել իմ գործընկերների հայտարարությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել