copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 15-09-2023

Եհովայի վկաների նման դռները ծեծում, ասում են՝ Ավինյան ընտրեք

«Եհովայի վկաների նման շենքից շենք են ընկել, դռները ծեծում, ասում են՝ Ավինյան ընտրեք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նա պատմեց, որ իր բնակարան միջին տարիքի երկու կին և մեկ երիտասարդ են այցելել, բուկլետ տվել և ասել, որ Տիգրան Ավինյանի ընտրվելուց հետո ընտրողներին լավ են նայելու․

«Տանը նստած էի, դուռ ծեծեցին, հարցրեցին՝ ո՞ւմ եք ընտրելու, ասացի՝ դեռ չեմ որոշել։ Ավինյանի բուկլետը պարզեցին, ասացին՝ գնացեք «Քաղաքացիական Պայմանագիր» ընտրեք, ես էլ ասացի՝ ինչի՞ պետք է իրենց ընտրեմ, ի՞նչ լավ բան են արել, որ իմ քվեին արժանանան, իրենք դավաճան են, հայրեինք ծախող ու դուռը փակեցի»։

Նրա խոսքով՝ հարևաններից մի քանիսն ասել են, որ այդ կանացից մեկը նշումներ է կատարել, թե որ ընտանիքից քանի հոգի է մասնակցելու և՛ ընտրություններին և՛ Նիկոլ Փաշինյանի հրավիրած այսօրվա հանրահավաքին։

Նշենք, որ բազմաթիվ ահազանգեր են եղել, այն մասին, որ իշխանությունը քարոզարշավների ընթացքում վարչական լծակներ է օգտագործել։ Մասնավորապես պետական մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների և այլ կառույցների աշխատակիցներին պարտադրել են գնալ և գլխաքանակ ապահովել քարոզարշավի ժամանակ։

Կան նաև տեղեկություններ, որ այսօր կայանալիք հանրահավաքին մարզերից մեծ թվով բնակիչների են բերելու։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել