copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 15-09-2023

Բանավեճից հրաժարվելը թուլություն է գնահատվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել է երեկ մասնակցել Հանրայինի կազմակերպած հեռուստաբանավեճին: Իհարկե, փաստարկն այն է, որ նա կարծում է, որ Պետրոս Ղազարյանն ի վիճակի չէ հավասար պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար, եւ բանավեճը օբյեկտիվ չի լինելու:

Իրականում գուցե կա այդպիսի խնդիր, բայց բանավեճից հրաժարվելը, միեւնույնն է, լայն հանրության կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Ստացվում է, որ Հայկ Մարությանն անկարող է պաշտպանվել, ներկայացնել իր դիրքորոշումները, հակափաստարկները, մինչդեռ նրա դերասանական տաղանդը հենց այդտեղ էր պետք գալու:

Եղածն արդեն եղած է: Ամեն դեպքում, նրա կողմից դատարկ թողնված տաղավարը կնշանակի, որ Մարությանը, որ խոսում էր, թե իրեն արգելվել կամ խոչընդոտվել է իրականացնել ծրագրերը, որ շատ աշխատանքներ մնացել են կիսատ ոչ թե իր, այլ իշխանությունների մեղքով, այլեւս համոզիչ չի լինի: Նա, ի վերջո, կարող էր ողջ ճշմարտությունը իշխանության երեսով տալ հենց ուղիղ եթերում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից