copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:35 13-09-2023

Վաղը Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր

Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:

Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։

Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։ Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։

Կտրոնները կտրամադրվեն հետևյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի.

համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ազատամարտիկների փ. 39) և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30-ը,

համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը՝ 12:00-18:30-ը:

Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի:

Ստացած կտրոններին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով, քանի որ կորցրած կամ վնասված կտրոնի դիմաց նոր կտրոն չի հատկացվի:

Հացի վաճառքի, ինչպես նաև տվյալ օրն իրացման ենթակա կտրոնների համարների վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող յուրաքանչյուրի համար նախատեսված է կտրոն, այդ պատճառով մեր քաղաքացիներին հորդորում ենք հերթերում պահպանել արժանավայել կարգուկանոն՝ նպաստելով գործընթացի արագ կազմակերպմանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը