Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:55 09-09-2023

Արցախի խորհրդարանը նախագահ է ընտրում 

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով փակ նիստ է անցկացնում։

Նշենք, որ նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։

Նրան առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժվել էր, անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով։ Այս որոշումից դժգոհ՝ Բաբայանը իր աջակիցներին կոչ էր արել հավաքվել խորհրդարանի մոտ։ Նիստն ուղեկցվում է Բաբայանի հրավիրած հանրահավաքով։