copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:01 09-09-2023

Ովքե՞ր են աջակցում «Մայր Հայաստան» դաշինքին ու Անդրանիկ Թևանյանին․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների պայքարի մեջ մտած ուժերի շարքում «Մայր Հայաստան» դաշինքն առանձանանում է «կողքից» աջակցության մասին քաղաքական ու հասարակական շրջանակների հրապարակային հայտարարություններով: Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» դաշինքին աջակցություն է հայտնել ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: «Մայր Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու առանձին կոչ-հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Փաստի» ունեցած տեղեկությունների համաձայն, հրապարակային աջակցության կոչերից ու հայտարարություններից բացի, այս ընթացքում ամենատարբեր, անգամ իշխանությանը հարող կամ ոչ այնքան վաղուց հարած գործիչներ ու շրջանակներ են կապ հաստատում դաշինքի ղեկավարության հետ և իրենց աջակցությունն են հայտնում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, սակայն հասկանալի պատճառներով առայժմ հակված չեն հրապարակավ հանդես գալ:

«Մայր Հայաստան» դաշինքի պատասխանատու ներկայացուցիչներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ կա նման շարժ, որը ավելի շուտ ամենօրյա աշխատանքային գործընթաց է, ու այդ շփումները շարունակական բնույթ են կրում:

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միությանը» կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» ևս օրերս հայտարարեց Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու մասին: Ի լրումն, դաշինքին աջակցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան և համագործակցության հուշագիր ստորագրեցին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» և ««Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ-ները, ինչպես նաև՝ «Պահեստազորի սպաների շարժում» ՀԿ-ն և «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին