copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:10 08-09-2023

Ցուցաբերել զսպվածություն, չանել երկիրն ապակայունացնող քայլեր. Արցախի ՆԳՆ ոստիկանության կոչը

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

Հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։

Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը, ոստիկանությունը հորդորում է` խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն հատուկ նիտում նախագահ է ընտրվելու: ԱԺ 4 քաղաքական ուժեր առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» խմբակցությունը՝ Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը մերժվել է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է