copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:21 07-09-2023

Դեսպան Սամվել Մկրտչյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Լեհաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սեպտեմբերի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելի հետ: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին։

Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ Վ․Գերվելը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում