copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:52 07-09-2023

Մենք գիտենք՝ ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև կարևոր խնդիրներ լուծող. Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյանը իր էջում գրել է․

«Երևանը կանաչ քաղաք դարձնելու մեր ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում շատրվանների և ջրային ավազանների կառուցումը (roundabout fountain)։
Աշխարհի տարբեր քաղաքներում այս շատրվաններն ու ջրային ավազանները ոչ միայն գեղեցիկ և հաճելի միջավայր են ստեղծում, այլև իրականացնում են շատ կարևոր բնապահպանական գործառույթներ։
Մշտապես խոնավ պահելով ծանրաբեռնված խաչմերուկների ու ճանապարհային հանգույցներ օդը՝ շատրվաններն ու ջրային ավազանները խոչընդոտում են ավտոմեքենաների վնասակար արտանետումների տարածմանը։ Բացի այդ, դրանք կարևոր բաղադրիչ են տվյալ հատվածներում բարենպաստ միկրոկլիմա ստեղծելու գործում։ Նախորդ տարիներին Երևանի ջրային ավազանները անխնա կերպով կրճատվել են, ինչը նպաստել է մեր քաղաքի օդի էլ ավելի «չորացմանը», փոշու տարածմանը ողջ քաղաքով մեկ։
Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում