copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:23 06-09-2023

Գարգառ-Ամրակից ավտոճանա­պարհին այրվում է խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Ամրակից ավտոճանա­պարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարգառ և Ամրակից համայնքների միջնամասում գտնվող սարալանջին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։39-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված