copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:37 05-09-2023

Վարչապետն ընդունել է Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը:

Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Այս համատեքստում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի հնարավորություններին և հետագա, մասնավորապես՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և կանաչ էներգետիկայի ոլորտներում, համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում