copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:06 04-09-2023

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ փոխնախարարը գրադարանի փոքրիկ հյուրերի հետ դիտել է «Անտառային դասեր» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հորդորելով նրանց լավ սովորել ու սիրել գիրքը:

«Ես ևս բազում գեղեցիկ հիշողություններ ունեմ այս գրադարանում: Տարիներ հետո կարծես վերադարձել եմ իմ տուն՝ հարազատ վայր: Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի: Գիտելիքների ձեռքբերումը սկսվում է գրադարանից»,- ասել է նախարարի տեղակալը:

Կարևորելով մանկապատանեկան գրադարանների դերը երեխաների կրթության գործում՝ փոխնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի մարզերի համայնքային գրադարաններում մանկապատանեկան գրականության համալրմանը:

«Գրքերը բավականին մաշված են, քանակն էլ՝ խիստ սահմանափակ», – նշել է Դանիել Դանիելյանը:

Այնուհետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ շրջայց է կատարել գրադարանի սրահներում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին, խոսելով ընթերցողների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի գրականություն են նախընտրում կարդալ:

Նախարարի տեղակալի այցերը մշակութային հաստատություններ կշարունակվեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը