Ներքին 2 տարի առաջ - 23:13 03-09-2023

Պետք է գնալ քվեարկության ու մերժել ՔՊ-ին ու յուր արբանյակներին․ փաստաբան Վարազդատ Հարությունյան

Փաստաբան և սնանկության գործերով կառավարիչ Վարազդատ Հարությունյանը գրառում է կատարել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի խոսույթի մասին։

«Արցախի թեմայով խոսելուց հրաժարվող և ասֆալտա-տրանսպորտային լոլոներով քարոզարշավ անող իշխանականները Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո շտապելու են իրենց ստացած ձայները ներկայացնել որպես Արցախի հարցում իրենց քաղաքականությանը հավանություն տալու քվեներ (եթե, իհարկե այդ ձայները շատ լինեն):

Ըստ այդմ.

1) նրանք, որոնք տասովկա են անում սրանց համար` արդարանալով, թե իբրև սա ընդամենը ավագանու ընտրություններ են` հիշվելու են ու սրանց հետ հավասար կիսելու են քաղաքական ու բարոյական պատասխանատվություն

2) պետք է գնալ քվեարկության ու մերժել քպ-ին ու յուր արբանյակներին»,- գրել է Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում