copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:03 02-09-2023

Վստահ եմ, հեռու չէ այն օրը, երբ կյանքը Արցախում կվերադառնա խաղաղ ու ստեղծագործ հուն․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

«Արցախի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ։ Ոչ մի հայ չի կարող ուրանալ այն ճանապարհը, որի միջով անցել եք դուք, և ամբողջ հայ ժողովուրդը։ Ոչ մի հայ չի կարող ուրանալ ձեր պատմական հայրենիքում խաղաղ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքը։

Քաղաքակիրթ աշխարհին բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, զինվորականներ, գիտնականներ, արվեստի, մշակույթի ներկայացուցիչներ տված Արցախն այսօր նույն այդ քաղաքակիրթ աշխարհին ապացուցում է իր վաստակած իրավունքը՝ ապրել խաղաղ իր հայրենի հողի վրա։

Սիրելի՛ արցախցիներ,

Խնդրում եմ ձեզ չհավատաք այն չարագուշակ տեսակետին, թե հայությունը ձեզ մենակ է թողել և անտարբեր է ձեր ճակատագրի հանդեպ։ Չկա նման բան, չկա մի նորմալ հայ, ում սիրտը չլինի ձեզ հետ, ով իր հանգիստն ու քունը չի կորցրել այս դժվար օրերին։ Այսօր դուք ձեր կամքով ու անմարդկային զրկանքներին դիմակայելու ուժով, և սեփական հայրենիքում ապրելու ձեր անկոտրում կամքով պահում եք ամբողջ հայության արժանապատվությունը։

Վստահեցնում եմ ձեզ, ձեր կրած տառապանքները չեն մնալու անարդյունք։

Վստահ եմ, հեռու չէ այն օրը, երբ հայության ջանքերով ու քաղաքակիրթ աշխարհի մեր դաշնակիցների ու բարեկամների ջանքերով կկայունանա վիճակը ու կյանքը Արցախում կվերադառնա խաղաղ ու ստեղծագործ հուն։

Աստված պահապահա՛ն մեզ բոլորիս…», - ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար