copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:50 01-09-2023

Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց

Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում:

Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ, հնարավոր չէ գտնել:

Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց:

Որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա:
Որքան ծանր է լինելու ուսուցիչների աշխատանքը, տեսնելով թերսնված երեխաներին, նրանցից պահանջել կարգապահություն ու գիտելիք:

Որքան դժվար է լինելու կրթական գերատեսչության համար՝ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ համակարգային լուրջ խնդիրների և գրեթե անհաղթահարելի խոչընդոտների պարագայում:

Այս ամենով հանդերձ՝ կրթական գործընթացն Արցախում չի ընդհատվում, և արցախցի երեխաներն այսօր՝ Գիտելիքի ու դպրության օրը, այցելել են դպրոց, իսկ ուսանողները՝ բուհեր:
Նոր սերունդը կրթված ու մրցունակ պիտի լինի:

Այս դժվարություններն օգնելու են լինել ուժեղ, խելացի, տոկուն ու ոչ ստանդարտ:

Իրական Արցախը սա՛ է: Առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում»:

Հաղթահարել, երբ բոլորը դա անհավանական են համարում:

Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է