copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 01-09-2023

Ցուցակագրում են, քիչ-քիչ մտնում ենք ներս․ անհետ կորածների ծնողները կհանդիպեն Պապիկյանի հետ

Անհետ կորած զինծառայողների ծնողները այս պահին Պաշտպանության նախարարության շենքի մոտ են։ Ժամը 18։00-ին նախատեսված է հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Ժամը 17։00-ից այստեղ ենք, ցուցակագրում են, քիչ-քիչ մտնում ենք ներս։ Հույս ունենք Պապիկյանը կլսի բոլորիս, ոչ թե միայն ինքը կխոսի և կհեռանա։ Մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որ մեր երեխաները ողջ են ու գերի են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ։

Նրանց խոսքով՝ Պապիկյանը իրենց հետ հանդիպում խոստացել էր դեռ մայիսի 2-ին։ Փաստացի այդ խոստումից միայն 4 ամիս անց է Պապիկյանը ժամանակ գտել հանդիպելու անհետ կորած զինծառայողների ծնողներին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում