copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 31-08-2023

ՆԳՆ նախարարը մեկամյակի կապակցությամբ այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն

Օգոստոսի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի հետ, գործունեության մեկամյակի կապակցությամբ այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն։ Հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Վահե Ղազարյանը կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը բարձր է գնահատել արձանագրած արդյունքները, նշել ներդրված նոր համակարգի միջոցով աշխատավարձերի բարձրացման մասին։

Նա շնորհավորել է ներկաներին կենտրոնի կազմավորման մեկամյակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության, ոստիկանության և կենտրոնի ղեկավարությունը։

Խորհրդակցությանը կենտրոնի տնօրեն Արթուր Ավետիսյանը ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը։

Կենտրոնը ստեղծվեց 2022 թվականի հուլիսի 14-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ ՊՈԱԿ-ը ստանձնեց տեսահսկման միջոցով կայուն անվտանգային համակարգի ստեղծման պատասխանատվությունը։ Կարճ ժամկետում կահավորվեցին և տեխնիկապես վերազինվեցին կենտոնի մասնաշենքերը։

Շուրջ 500 աշխատակից ունեցող կենտրոնի գործունեությունը կառավարվում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով։ Գործունեության արդյունավետության նպատակով կատարվել են ծրագրային փոփոխություններ, ներգրավվել են ատեստավորում անցած մասնագետներ, և արդեն իսկ գրանցվել են հաջողություններ։

«Այս կարճ ժամանակահատվածում կենտրոնի աշխատակիցները դարձել են կուռ համակարգ և մեծ ընտանիք։ Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում ներառականությանը։ Կազմակերպության աշխատանքներին ներգրավված են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ։

Գործունեության թափանցիկության նպատակով գործում է կենտրոնի կայքը և էջ՝ սոցիալական հարթակում։

Եվ չնայած արդեն իսկ արձանագրած ձեռքբերումներին՝ կազմակերպությունը շարունակում է բարելավել ենթակառուցվածքներն ու զարգացնել համակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է