copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 30-08-2023

«Վայլդբերիզ»-ն ո՞ւմ մենաշնորհն է, որ չի հարկվում․ առևտրականները ստորագրահավաք են սկսել

«Մենք բողոքում ենք «Վայլդբերիզ»-ի դեմ և ստորագրահավաք ենք անում, որ ներկայացնենք կառավարություն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց առևտրական, անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքին են միացել խոշոր առևտրի ցանցերն և մանր ու միջին առևտրով զբաղվողները։

«Հայաստանում գոյություն ունի 92 հազար ԱՁ, և բողոքի ձայն ենք բարձրացնում 92 հազար ԱՁ-ի վնասելու համար։ Արդեն հասել է գագաթնակետին, ստորագրահավաքից հետո նաև բողոքի ակցիաներ ենք անելու։ Մաքսազերծումը 3․5 դոլարից մեզ խաբելով դարձրեցին 12 դոլար, մեզ հետաքրքիր է «Վայլդբերիզ»-ի «տանիքն» ո՞վ է, որ այդ գներով ապրանք է վաճառում։ Մեզ վրա մեկ ապրանքն այստեղ հասցնելով, մաքսազերծելով նստում է 5000 դրամ, իսկ «Վայլդբերիզ»-ն այն վաճառում է 3000 դրամ։ Դա ամբողջ Հայաստանը տանում է կործանման»,- ասաց արևտրականը։

Տիկին Կարինեն ասաց, որ, եթե մաքսազերծումն այդքան չթանկացնեին, ապա առևտրականների ներմուծած ապրանքներն էլ ցածր գնով կվաճառվեին․

«Մարդիկ հիասթաձված են, չեն կարողանում իրենց ընտանիքը պահել, պատկերացնո՞ւմ եք, որ 92 հազար ԱՁ-ի տնօրեն լքի երկիրը, էլ չեմ ասում այդ ԱՁ-ների աշխատակիցների մասին։ Մի տարի հետո աշխատատեղերի խնդիր է լինելու։ Ուզում ենք հասկանալ՝ «Վայլդբերիզ»-ն ո՞ւմ մենաշնորհն է»։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից