copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:21 29-08-2023

Ինչո՞ւ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում

Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել, գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը:

Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին՝
1. Եթե այդքան շատ եք անհանգստանում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞ այսքան ժամանակ չեք բացում Բերձորի (Լաչինի) միջանցքը և չեք թույլատրում, օրինակ, հուլիսի 26-ից միջանցքի մուտքի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքը:

2. Ինչո՞ւ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում՝ ձեր կողմից հարուցված սննդի և այլ կենսական ապրանքների սուր սղության պատճառով:

3. Եթե դա իրոք հումանիտար բեռ է, ապա ինչու՞ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով չեք ուղարկել բեռը, այլ ստիպված ներգրավել եք ձեր փաստացի ենթակայության տակ գործող Կարմիր մահիկին՝ միաժամանակ փչացնելով այդ կառույցի չեզոք ու ապաքաղաքական հեղինակությունը:

4. Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն՝ ձեր իսկ կողմից խրախուսված հայատյացության ու հայասպանության քաղաքականության ոգով:

5. Արդյո՞ք հարցրել եք Իսրայելի իշխանությունների ձեր «արժանապատիվ» ընկերներին կամ այս ցեղասպանության սցենարի խորհրդատուներին, թե ինչ կանեին, եթե հայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարում և 261-օրյա կամ նույնիսկ 77-օրյա հալածանքներից հետո հանկարծ Հիտլերի «հումանիստ» անվամբ ճոխ ընթրիք առաջարկվեր նրանց:

6. Արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջը հարցնեք իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ինչպես ընդունված է ողջ հումանիստական աշխարհում:

7. Կարո՞ղ է հանկարծ ձեր սցենարիստները խորհուրդ տված լինեին ձեզ, որ նախօրոք ծանոթանայիք միջազգային իրավունքի հումանիտար սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը և անկախությանը, որոնք ամրագրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46/182 և 58/114 բանաձևերով: Եթե այո, ապա կասե՞ք, թե այդ չորս սկզբունքներից որ մեկին է համապատասխանում ձեր էժանագին շոուն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը