Ներքին 3 տարի առաջ - 01:50 29-08-2023

Լարված իրավիճակ Արցախի ԱԺ-ի դիմաց․ ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել

Այս պահին Ստեփանակերտում՝ Արցախի ԱԺ-ի շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը, ով գրառմանը կից տեսնյութ է հրապարակել, որում երեւում է, որ ԱԺ շենքի մուտքի մոտ ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ-ում՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է անցկացվում՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Արցախցիներն էլ հավաքվել են Վերածննդի հրապարակում եւ սպասում են, թե նիստից հետո ինչ է որոշվելու:

Նշենք, որ բողոքի ակցիա է կազմակերպվել նաեւ ՌԴ դեսպանատան մոտ: Ի աջակցություն Արցախի՝ ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, նրանք նաեւ որոշել են գիշերել այնտեղ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի:

Հայտնի է, նաեւ որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է