copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:47 28-08-2023

Իջևանում կինը հայտնել է, որ ննջասենյակից գողացել են 1 մլն դրամ, սակայն պարզվել է, որ գումարը  տանուլ է տվել «Աջարաբեթում»․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ելենա Մ.-ն ահազանգել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին և հայտնել, որ նույն օրը 08:40-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և ննջասենյակի «Զվարթ ներքնակ» գրառմամբ ներքնակի միջից գողացել են պոլիէթիլենային տոպրակի մեջ եղած ողջ գումարը:

Արդեն տեղում Ելենա Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տոպրակի մեջ եղել է 1 մլն դրամ, որը իրեն անհայտ պայմաններում գողացել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները «հալած յուղի» տեղ չեն ընդունում նրա խոսքերը և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ պարզում են, որ Ելենան գողության իմիտացիա է ստեղծել: Նրա պատմածը «Գյուլնազ տատու» հեքիաթ է, ապա փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ ինքը «Աջարաբեթում» խաղադրույք է կատարել ու պարտվել ու որպեսզի ամուսինը իրեն «մուշտի» չտա, ստիպված զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ տունը թալանել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել