copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:10 28-08-2023

Տիրգան Խաչատրյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է անձով պայմանավորված․ փաստաբան

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ընթանում է ոչ օբյեկտիվ և կայացվում են ապօրինի գործողություններ վերջինիս անձի նկատմամբ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլիս ասուլիսում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիրգան Խաչատրյան փաստաբան Վահագն Քեշիշյանը։

Փաստաբանի խոսքով խնդիրը կայանում է նրանում, որ անձի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել առանց բավարար փաստերի․ «Մեղադրում են զենքի գործադրմամբ խուլիգանության կատարման մեջ, բայց խուլիգանության վերաբերյալ որևիցե փաստական տվյալ առկա չէ։ Բացի դա, խոսվում է ինչ-որ վկաների մասին, կրկնում եմ, դատարանի ներկայացրած՝ իմ ձեռքի տակ գտնվող նյութերում նման փաստ առկա չէ, կարծում եմ ուղղակի անձով պայմանավորված է վերջինիս նկատմամբ նախաձեռնվել քրեական վարույթ։

Տ․ Խաչատրյանի նկատմամբ երբ կայացվել է կալանքի որոշում, կալանքի որոշումը տվող դատարանը խախտելով նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, այն մասին, որ անձը թաքնվում է, բայց թաքնվելու վերաբերյալ բավարար որևէ գործողություն վարույթն իրականացնող մարմինը և հետաքննչականմարմինը չեն կատարել։ Կատարել են ընդամենը մեկ գործողություն․ այցելել են Տիգրան Խաչատրյանի բարեկամի բնակարան, բնականաբար, վերջինս այնտեղ կարող էր չլինել, և դրանից հետո առանց փաստի դատարանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանք կիրառվի։

Ներկայացված նյութերում առկա է միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների զեկուցագիրը, ինչը հիմք է հանդիսացել վարույթ նախաձեռնելու, բնավ խոիլիգանության հանցակազի մասին չի խոսվում, այլ խոսվում է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել կենցաղաին հարցի շուրջ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չգիտես որտեղից և ինչ հանգամանքներում վարույթ է հարուցել խուլիգնության հատկաիշներով, այն էլ ծանր՝ 3-րդ մասով։ Հիմա օբյեկտիվ հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ միտքը վերջիններիս»։

Փաստաբանի խոսքով՝ գործով որևէ ապացույց չկա, փորձագետի, դատաբժշկի եզրակացություններ չկան, չկան ցուցմունքներ, բայց կա խուլիգանության մեղադրանք․ սրանք մեկ բանի մասին են խոսում, որ կոնկրետ անձի նկատմամբ ցանկություն են ունեցել վարույթ հարուցելու։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում կրակել է 46-ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից