copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:43 26-08-2023

Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման. Նորիկ Նորիկյան

Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման, և ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական քմահաճույքների զոհ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Հիշե՛ք, ոչինչ նախապես կախորոշված չէ, ամեն ինչ կախված է Ձեր կամքից ու քվեից։ ՎՍՏԱՀԻ՛Ր, ՀԱՎԱՏԱ՛, ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ…
Անկախ Հայաստանի ողջ ժամանակահատվածում մենք կանգնած ենք եղել լրջագույն մարտահրավերների հաղթահարման ու սպառնալիքների չեզոքացման, ինչպես նաև բազմաթիվ բարդագույն խնդիրների լուծման առաջ, որոնց մի մասը լուծվել են, իսկ մյուս մասը շարունակում են մնալ։

Թեև առկա բոլոր դժվարություններին, ես լավատես եմ ու խորապես համոզված, որ մենք լավագույն շանսն ունենք փոխելու մեր պատմության ու պետության զարգացման ընթացքը:

Մեր սերունդը պարտավոր է հաղթահարել իրեն պարտադրված բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերները՝ շատ պարզ պատճառաբանությամբ. մենք իրավունք չունենք մեր երկրում ապրել պարտված քաղաքացու խարանը ճակատներիս դաջված:
Մենք շատ ենք, մենք պարտավոր ենք դուրս գալ մեր «Տներից» ու դառնալ այս պայքարի արժանապատվության զինվորն ու ազատության սիմվոլը, որպեսզի կատարենք մեր առաքելությունն ու մեր պարտքը` չխորշելով ո՛չ մեկից և ոչնչից` հանո՛ւն ժողովրդավար և ուժեղ Հայաստանի, հանո՛ւն ազատ ու հոգևոր Հայաստանի, հանո՛ւն արդար Հայաստանի։
Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այն պետք սկսել Երևանից։

Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման, և ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական քմահաճույքների զոհ։
Մենք առաջարկում ենք Երևանում իրականացնել որակական ու ռազմավարական փոփոխություններ ու կոնկրետ լուծումներ։

Մենք ունենք երիտասարդ, միաժամանակ` ներուժ ունեցող պրոֆեսիոնալ թիմ, ունենք կամք` անելու ավելին ու ավելի լավ։

Մենք տրամադրված ենք վճռական և պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար։
Հաղթել Երևանում, նշանակում է հաղթել Հայաստանում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը