copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:20 26-08-2023

ՔՊ-ն հանգստյան օրերին ամբողջ թափով քարոզարշավ կանի. պետական ամբողջ ապարատն անցնում է գործի. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգստյան օրերին՝ շաբաթ ու կիրակի, ամբողջ թափով քարոզարշավ կանի. իշխող ուժը ողջ կուսակցական ու պետական ռեսուրսները կկենտրոնացնի քարոզարշավի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա երկու օրերին, բացի պատգամավորներից եւ ավագանու ցուցակի անդամներից, նաեւ պետական ողջ ապարատը կլծվի քարոզարշավին, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, ու պետական աշխատողները սահմանափակված չեն քարոզարշավին մասնակցելու:

Իշխանությունն էլ հրահանգել է պետական կառույցների ղեկավարներին, որպեսզի ամեն ոչ աշխատանքային օրերին իրենց աշխատակիցներին եւս ակտիվ մասնակից դարձնեն քարոզարշավին:
Ըստ ԸՕ-ի՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։

Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին, ինչպես նաեւ չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։

Նկատենք, որ այսօր արդեն քարոզարշավի 4-րդ օրն է, բայց ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերից միայն չորսը՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հաղթանակ»-ը, «Մայր Հայաստանը», «Ապրելու երկիր»-ն են, որ ակտիվ քարոզարշավ են անում. մյուս ուժերը սահմանափակվում են միայն քննարկումներով ու փակ հանդիպումներով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում