Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:30 25-08-2023

Լավ չի, որ Մարության Հայկը չի նկատում, որ մեզ բոլորի՛ս են ջնջում մեր երկրից․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարգին Հայկոյին ինչ-որ նկարից հեռացրել-հանել ա քպ-ն։ Նեղվել ա։

Բան չունեմ ասելու՝ նեղվելու բանա։

Մյուս կողմից էլ՝ ինչ-որ մեկին ինչ-որ նկարից «դիլիթ անելը» իրականում սթից բանա՝ համեմատած նրան, թե ինչե՜ր են «դիլիթ արել» ու ինչեր են դեռ պատրաստվում անել՝ մեր Արժանապատվությունը, մեր Հայրենիքը, մեր Հաղթանակը, մեր Իրավունքը։ Կամացից սկսել են «դիլիթ անել» մեր Անկախության հռչակագիրը, մեր Գերբը, մեր Պատմությունը։ Շուտով անցնելու են մեր Եկեղեցուն ու մեր Այբուբենին։

Է՛ս են սրանք։ Սրանք սովորական թշնամի են։

Ու երբ Մարության Հայկը նկատումա, որ իրան ջնջել են ինչ-որ նկարից, բայց չի նկատում, որ մեզ բոլորի՛ս են ջնջում մեր երկրից, ընդ որում իրակա՛ն երկրից, այլ ոչ թե ինչ-որ նկարից, ապա էդ լավ չի»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից