Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:27 23-08-2023

Տրանսպորտում վեճ է սկսվում, վերջացնում են վարչապետով․ քաղաքացին ներկայացրեց Նուբարաշենի խնդիրները

Նուբարաշենում իր նախընտրական քարոզարշավն է սկսել ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նախադպրոցական հիմնարկների աշխատողները իրենց մտահոգությունը հայտնեցին, որ ի տարբերություն դպրոցներում դասավանդող ուսուցիչների՝ իրենք զրկված են բազմաթիվ արտոնություններից, շատերը հատկապես նշեցին հանգստի համար տրամադրվող հնարավորության բացակայությունը։ Ավինյանը ի պատասխան նշեց, որ այդ հարցի շուրջ պետք է քննարկում անել ԿԳՄՍՆ-ի հետ, քանի որ չի կարող լինել այնպիսի լուծում, որը միայն Երևանում գործի։

Քաղաքացին կրկին խոսեց տրանսպորտի խնդիրներից։

«Որ ամենօրյա աշխատող ենք, տրանսպորտի խնդիրները սթրեսային են։ Դու վրդովվում ես, էն խեղճ վարորդը պատասխանում է, վերածվում է քաղաքական վեճի, վերջացնում են վարչապետով»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան