copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:55 22-08-2023

Լեռնային կղզու ծովակալը․ Հովհաննես Իսակովի ծննդյան օրն է

Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմի, հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։

Այսօր ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան օրն է։

Դեռևս Առաջին աշխարհամարտի ժամանակ երիտասարդ Իսկաովը մասնակցել է Գերմանիայի նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին, իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա արդեն ղեկավարել է Հյուսիսկովկասյան ճակատը։

ԽՍՀՄ ողջ պատմության ընթացքում ընդամենը երեք գործիչներ են արժանացել ծովակալի կոչման, երրորդը հենց նա էր՝ լեռնային կղզում ծնված հայը։



Ծնունդով արցախցի Հովհաննեսի ընտանիքը հոր վաղաժամ մահվան պատճառով հայրենի գյուղից տեղափոխվում է Թիֆլիս։ 1913 թ․ Հովհաննեսը դիմում է Պետերբուրգի ծովային կորպուս, սակայն կտրուկ մերժում է ստանում, քանի որ այլազգի էր և ցածր խավից․ նավատորմի սպա դառնում էին ազնվազարմ գերդաստանների որդիները։ Դիմումը վերադարձնող սպան նաև մի տեսակ ծաղրանքով է պատասխանում, թե հայերը նշանավոր հրամանատարներ ունեցել են, բայց ծովակալ՝ ոչ, ինչին ի պատասխան համարձակ պատանին ասում է․ «Եթե չի եղել, դա չի նշանակում, որ չի էլ լինի»։ Այս խոսքերը դառնում են մարգարեական։

Չնայած բոլոր դժվարություններին՝ 20 տարեկանում Իսակովն սկսում է իր ծովային կենսագրությունը։ Իր պրպտող բնավորության շնորհիվ նա շուտով յուրացնում է նավատորմի պատմությունը՝ դառնալով ծովամարտերի գիտակ։

1917 թ․ նա Բալթիկ ծովում ստանում է իր մարտական մկրտությունը՝ մասնակցելով գերմանացիների դեմ մղվող մարտերին։

«Սկզբունքային և բանիմաց մասնագետ, որի վրա կարելի է հույս դնել ամենաբարդ իրավիճակում»․ այսպես էր նված հերթական ռազմական կոչման հայտարարագրում։ Ըստ այդմ էլ հաջորդում են պատասխանատու և կարևոր պաշտոնները՝ շտաբի պետ, Բալթիական նավատորմի հրամանատար, ռազմածովային ակադեմիայի հրամանատար։



Հայրենական պատերազմի տարիներին Պետերբուրգի՝ Իսակովի կազմակերպած պաշտպանությունն աննախադեպ էր։ Գերմանացիների համար նավերով անմատչելի վահան էր կառուցել, և ինքն էլ առաջնագծում էր։ Շրջափակված Պետերբուրգի միակ հույսը Լադոգա լճի մի հատվածն էր։ Իսկաովը կազմակերպում է բնակչության խոցելի խմբի տարհանումը, մթերքի մատակարարումը։ Այդ միջանցքը հետագայում անվանեցին կյանքի ճանապարհ։ Պատերազմի ժամանակ այն գտնվում էր հակառակորդի անդադար հրետակոծության տակ։

Հովհաննես Իսակովը պայքարը շարունակում է Կովկասի համար։ Աստեղ էլ ծանր վիրավորում է ստանում․ ազդրը ամբողջությամբ ջախջախվում է։ Հոսպիտալ հասցնում են մի քանի օր հետո միայն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ստիպված էին անդամահատել, և այս լուրը Իսակովն ընդունում է խաղաղությամբ։

Պատերազմի ավարտից հետո Ստալինը կանչում է Իսակովին և հայտնում, որ նշանակում է նրան գլխավոր ծովային շտաբի ղեկավար։ Իսակովը երկմտում է․ ի՞նչ է անելու մեկ ոտքով։ Ստալինը պատասխանում է, որ գերադասում է այդ պաշտոնին տեսնել միոտանի, բայց Իսակովի պես գլուխ ունեցող մարդու։

Կյանքի վերջին տարիներին նա բուռն գիտական գործունեություն է ծավալում։ Նրա ղեկավարությամբ լույս են տեսնում աշխարհում եզակի ծովային ատլասի երեք հատորենը։

1968 թ․՝ Իսակովի մահից մեկ տարի անց, ծով է դուրս գալիս «Ծովական Իսակով» նավը․․․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը