copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 22-08-2023

Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է. Վահե Հովհաննիսյան

Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը:

Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.

1. Արցախի կորստի վտանգ
2. ՀՀ պետականության կորստի վտանգ
3. Միասնական հասարակության կորստի փաստ

Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։
Հետևաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից կազմված բնակչություն է, որի մի մասը դեռևս ապրում է այս տարածքներում։

Ու սա չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով, որը չհասկացավ՝ ինչ է պետությունը, ու չդարձավ պետական մտածողությամբ ազգ և ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը։

Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է արվեն ոչ թե վաղը, այլ՝ այսօր։

Խնդիր առաջին.

Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երևացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչությունը և Երևանից կամ այլ վայրից կառավարվող որևէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, և նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին։ Սա մեր և´ խնդրանքն է, և´ պահանջը։ Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ, ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող միակ ճանապարհն է։

Խնդիր երկրորդ.

Հայաստանում սկսել զանգվածային հանրային պրոցես, որը պետք է տարբերվի նախորդ բոլորից.

ա/ Նոր հարթակով
Բ/ Նոր ասելիքով

Մենք արագ պետք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» և «նոր ասելիք»։ Մենք ունենք բոլոր նախադրյաները և բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել