Ներքին 3 տարի առաջ - 21:13 20-08-2023

Շատ կարևոր է, որ բոլոր թաղամասերում լինեն ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի թիմեր․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ հանդիպել է Նոր Նորքում գործող «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանիներին։

«Վերջերս հանդիպեցի «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։
100-ից ավելի պատանիներ գրեթե ամեն օր զբաղվում են ֆուտբոլով՝ կարևորելով առողջ ապրելակերպը, կամքը, սպորտային հաջողությունները։

Ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը, և արդեն երկու տարի է՝ ակումբի թիմերը մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին, իսկ առաջիկա օրերին մեկնարկող առաջնությանը կմասնակցի արդեն չորս թիմ։

Շատ կարևոր է, որ բոլոր թաղամասերում լինեն ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի թիմեր, որը հնարավորություն կտա պատանիներին ավելի շատ զբաղվել սպորտով՝ այսօր այդքան կարևոր առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով։

«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար։

Ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ