Ներքին 2 տարի առաջ - 18:30 19-08-2023

Փաշինյանի միակ ընդդիմադիր ուժը մենք ենք․ Անի Խաչատրյան

Թե՛ կենսագրությունով, թե՛անցած ճանապարհով, թե՛ հայրենիքին տված ու արածով մենք միակ ուժն ենք, ով այսօր ունի հնարավորություն ստանալու 50 + տոկոս ձայն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Անի Խաչատրյանը։

Հարցին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ցանկացած արարք արդարացնում է, ճի՞շտ չէր լինի նրանց հետ դաշինքով մասնակցել, Խաչատրյանն ասաց, որ երբեք չեն արդարացրեկ որևէ մեկի քայլը, ուղղակի հնարավոր է տեսակետներն են համընկել․

«Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում երևի թե Նիկոլ Փաշինյանի միակ ընդդիմադիր ուժն ենք, որ ուղղակի մենք չենք խոսում փողոցային լեքսիկոնով, պարոն Սարգսյանը չի խոսում ոչ քաղաքական լեքսիկոնով և դրա համար ոչ ոք չի ընկալում, որ մենք ուժեղ ընդդիմություն ենք։ Թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, բոլորը նույն պրոռուսական գծի մեջ են, և մենք միակն ենք, ովքեր ստեղծման օրից մինչ օրս տարբերվում ենք, և մեր քաղաքական գիծը երբեք չի փոխվել»,-ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գումարված հերթական նիստում գրանցել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում