Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:50 19-08-2023

Փորձելու ենք լրջացնել ընտրությունները․ «Արդար Հայաստան» կուսակցության անդամ

Մենք մասնակցում ենք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին՝ մեր ներկայությամբ փորձելով նաև լրջացնել, ավելի քաղաքական բնույթ հաղորդել ընտրություններին։ Դրական ակնկալիքներ ունենք։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Սիմոնյանը։

«Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է՝ ամենամեծ քաղաքը, և այստեղ հաջողություն գրանցելը նշանակում է որոշակի հիմք ստեղծել նաև ամբողջ Հայաստանի մասշտաբով հետագայում ավելի բարձր ձայներ հավաքելու համար։ «Արդար Հայաստան»-ը դիտարկում է այս ընտրությունները լավ հնարավորություն՝ իր հայտը ներկայացնելու, բացի այդ նաև երևանցիների հետ շփվելու, խոսելու խնդիրներից, նաև լսելու երևանցիների կարծիքը, ներկայացնելու մեր ծրագիրը»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ են առաջարկում երևանցիներին, որի համար պետք է ընտրեն իրենց, Սիմոնյանը պատասխանեց․ «Բավականին հավակնոտ ծրագիր է մեր ծրագիրը։ Այս պարագայում դիտարկում ենք Երևանի աղբի վերամշակման և ընդհանրապես աղբահանության խնդիրը՝ որպես առաջնային խնդիրներից մեկը, կանաչապատման և ընդհանրապես Երևանի աղտոտվածության խնդիրը, հանրային տրանսպորտի թեև որոշակի շարժակազմով համալրման, բայց ոչ համակարգային լուծումների խնդիրը և դրա կարևորությունը Երևանում։ Ի վերջո 21-րդ դարն է, և կան ավելի խելացի լուծումներ հանրային տրանսպորտի հետ կապված։ Մի խոսքով, մենք կարող ենք երևանցիների համար ավելի հարմարավետ և բարեկեցիկ տրանսպորտ կազմակերպել՝ 21-րդ դարի հնարավորություններին համահունչ»։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել