Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:20 19-08-2023

Կարմիր խաչը կոչ է անում փոխզիջում գտնել՝ Արցախ հումանիտար փոխադրումները վերսկսելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ հումանիտար կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող հումանիտար պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

«Դեղորայքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 7-ին, այն դեպքում, երբ սննդամթերքների վերջին մատակարարումն իրականացվել է հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշումներ ընդունող անձանց փոխզիջում գտնել եւ հնարավոր դարձնել անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերականգնումը»,- ընդգծվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

Կազմակերպությունն իր հայտարարությունում նաեւ թվարկել է այն օգնությունը, որը տրամադրվել է Արցախի բնակչությանը շրջափակման սկզբից՝ 2022թ. դեկտեմբերից առ այսօր։

Մասնավորապես, ԿԽՄԿ հայտարարության համաձայն՝ ավելի քան 700 մարդ, որոնք բժշկական խնամքի կարիք են ունեցել, տարհանվել են Լաչինի միջանցքով ԿԽՄԿ թիմերի կողմից, ներառյալ 41 մարդ այս ամիս։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն տեղեկացրել է 600 մարդու Լաչինի միջանցքով անվտանգ տեղափոխմանն աջակցելու մասին, ներառյալ 230 երեխա, ընտանիքների հետ վերամիավորման նպատակով։

Կազմակերպությունը տեղեկացրել է օգնության 77 բեռնատարներ տեղ հասցնելու մասին, ներառյալ 900 մետրիկական տոննա բժշկական մատակարարումներ բուժհաստատությունների համար եւ սննդամթերքի եւ հիգիենայի պիտույքների 10 000 փաթեթի բաշխման մասին հատկապես կարիքավորներին, ներառյալ հղի կանանց եւ տարբեր հաստատություններին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել