Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:08 18-08-2023

Դավթաշեն վարչական շրջանում արմատախիլ են արվել տասնյակ ծառեր

Ֆեյսբույքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառել․ «Դավթաշենի ծառահատումների տեսանյութը և պատմությունը։

Այս գրառումն անելուց առաջ խոսացել եմ և՛ Դավթաշենի 2 բնակիչների հետ և՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ։

Բնակիչների ուղարկած տեսանյութերում պարզ երևում է, որ այսօր Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 7, 8 շենքերի հետնամասում արմատախիլ են արվել տասնյակ ծառեր։

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է այդտեղ կառուցել ճանապարհ, այդ հատվածում նախատեսված չէ այգի, այդ ծառերը տնկել և խնամել են բնակիչները։

Ես դեմ եմ Երևան քաղաքում կտրվող, հատվող, արմատախիլ արվող ցանկացած կանաչ ծառի։ Եթե նույնիսկ այդ հատվածում պետք է կառուցվի ստրատեգիական ճանապարհ, ապա ժամանակակից աշխարհում կան ծառերը տեղափոխելու տասնյակ մեթոդներ և տեխնիկաներ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է