Ներքին 2 տարի առաջ - 16:00 17-08-2023

Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն Երևան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան

Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ:

«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթները։ Որոշ դիտարկումներ ունեմ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին եւ ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- նշել է Փաշինյանը՝ գրառմանը կից հրապարակելով Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից մի հատված։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևան-Կապան չվերով մեկնել էր Սյունիքի մարզ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում