copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 17-08-2023

Հին տեսանյութեր են. ում էջից էին վերցված ՄԱԿ-ում ադրբեջանցու կողմից ցուցադրված լուսանկարները

Արցախի շրջափակման հարցով տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը լուսանկարներ էր ցուցադրում՝ պնդելով, թե իբր Արցախում սով չկա, մարդիկ խնջույքներ են անում և շատ ուրախ են ու երջանիկ։

Հրապարակված լուսանկարները վերցված են Ալբերտ Նասիբյանի ինստագրամյան էջից։

Oragir.News-ի հետ զրույցում Նասիբյանն ասաց, որ Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ցուցադրված լուսանկարներն արվել են մինչև վերջին տոտալ շրջափակումը։

«Չեն նայում ամսաթվին, վիդեոները, որոնցից ֆոտոներ են վերցվել, արվել են այն ժամանակ, երբ դեռ խաղաղապահները կարողանում էին սնունդ բերել։ Այն ամենն, ինչ ներկայացվել է՝ կեղծիք է։ Ուղղակի չեմ հասկանում ՄԱԿ-ում չե՞ն նայում ամսաթվերին, այնտեղ ով ինչ ասում է հավատո՞ւմ են ու չեն էլ ստուգում։ Տոտալ շրջափակումից հետո, երբ անգամ խաղաղապահներին թույլ չեն տալիս ապրանքներ բերել, որևէ մեկը նման խնջույք չի կարող կազմակերպել։ Անհնար է։ Այն, ինչ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը, կեղծիք էր ու սուտ, դա որևէ մեկին արդեն չի էլ զարմացնում։ Ինչն էին ճիշտ ասում, որ դա ճիշտ լիներ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում