copy image url
Ներքին 3 տարի առաջ - 08:20 17-08-2023

«Սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից Սյունիքի մարզում են, նախապատրաստում են նրա այցը: Փաշինյանը լինելու է մարզպետարանում, այցելելու է ԶՊՄԿ: Կոմբինատի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիկնազորը շուրջ երկու օր անվտանգային աշխատանքներ է իրականացրել իրենց մոտ, այցի օրն էլ գաղտնի է պահվում, որ «տեռակտ չկազմակերպեն»։

Մեզ ասացին, որ Փաշինյանը չի համաձայնել մասնակցել Կապանի, Քաջարանի տոնական միջոցառումներին, որոնք պետք է կայանան օգոստոսի 19-ին եւ 20-ին, եւ այցն առաջ է գցել: Այն լինելու է զուտ աշխատանքային, պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերեւս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել, անգամ մարզային լրագրողներին է մարզպետարանը հրաժարվել հավատարմագրել, որ լուսաբանեն վարչապետի այցը։ Բայց ամեն դեպքում գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է»:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ