Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:24 16-08-2023

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Ամբողջական շրջափակումը ավելի քան 8 ամիս է՝ մարդասիրական ճգնաժամի է հասցրել Լեռնային Ղարաբաղը։ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորվել, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքենրին»,- այս մասին ԱԽ նիստում հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ այս իրավիճակը, ինչպես նաև գազամատակարարման և էլեկտրամատակարարաման խափանումները, ջրային պաշարների սպառումը, վառելիքի, սերմացուի անբավարարությունը այժմ արդեն հասնում է մարդասիրական ճգնաժամի։

«Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանությունները ուղարկել էին հուլիսին, որպեսզի այս իրավիճակը վերացնեն։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեության խոչընդոտմանը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Դա անընդունելի է։ Հաշվի առնելով մարդասիարկան աղետի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որ անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց և պարագաների անխոչընդոտ տեղափոխությունը երկու ուղղություններով, և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը»,- նշեց ներկայացուցիչը։

Նա շեշտեց նաև, որ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ի կատար ածել այն միջոցները, որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից