Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:52 16-08-2023

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:

Տնօրենը ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության անունից պատրաստակամություն հայտնեց հետագա ծրագրերի համագործակցության շարունակականության գործում:

Հյուրերն իրենց հերթին ներկայացրեցին տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, կօգնի զարգացնել երկրի կարողությունները կլիմայի փոփոխության դեպքում, բարձրացնել մարտահրավերներին դիմադրողականությունը և հարմարվողականությունը:

Ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից. առաջինը տվյալ երկրի համար կլիմայական փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանի մշակումն է, երկրորդը՝ համապատասխան կարիքների գնահատումը, երրորդը՝ կարողությունների ձևավորումը: Ծրագրի ընդհանրական նպատակն է իրականացնել գնահատում և ներկայացնել առաջարկություններ կլիմայի փոփոխության դեպքում բնակչության պաշտպանության և աղետների պատրաստվածության վերաբերյալ:

Կ. Ցուցուլյանը հյուրերին ներկայացրեց կլիմայի փոփոխություններով պայմանավորված մեր երկրին բնորոշ սողանքների, վարարումների, քարաթափումների և այլ տարերային աղետների սպառնալիքները: Որպես կլիմայական փոփոխության մեկ այլ խնդիր, տնօրենն ընդգծեց, որ այժմ էլ հանրապետությունում առկա բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված Փրկարար ծառայությունն իրականացնում է կանխարգելման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

Հյուրերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին վերապատրաստումների տեսքով աջակցել ՓԾ անձնակազմին 2024 թ. անցկացվելիք լայնամասշտաբ վարժանքին, որին մասնակցելու են ՆԳՆ ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերը, ներգրավվելու են ՀՀ բոլոր գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև հրավիրվելու են միջազգային կազմակերպություններ:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը, նշելով, որ համագործակցությունը հեռանկարային է և իրականացվող ծրագրերը խթան կհանդիսանան կլիմայական փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների ռիսկի գնահատմանն ու ճիշտ կառավարմանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան